Հնդկաստանում ծնվել է չորս ոտք եւ երեք ձեռք ունեցող աղջիկ (ֆոտո)

23 սեպտեմբերի, 2019  10:48

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ստորեւ ներկայացված լուսանկարները ձեզ կարող են տհաճ կամ սարսափելի թվալ

Հնդկական Ռաջաստան նահանգում ծնվել է աղջիկ չորս ոտքով եւ երեք ձեռքով։

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, աղջիկը ծնվել է հնդկական պետական հիվանդանոցներից մեկում։ Նրա հետ ծնվել է նաեւ մի առողջ տղա։ Բժիշկները կարծում են, որ սկզբում 24-ամյա մայրը եռյակով է հղի եղել, բայց երկու պտուղները զարգացման վաղ փուլում միավորվել են։

Հետաքրքիր է, որ հղիության ժամանակ կինը ոչ մի անգամ ուլտրաձայնային հետազոտություն չի արել, դրա համար էլ չի իմացել առաջացած խնդրի մասին։

Ավելորդ վերջույթները գտնվում են երեխայի կրծքին եւ որովայնին։ Բժիշկները պատրաստվում են հեռացնել դրանք վիրաբուժական ճանապարհով։

Աղջիկը նաեւ շնչառական խնդիրներ է ունեցել, բայց նրան թթվածին են միացրել , եւ կենսականորեն կարեւր օրգանների վիճակը կայունացել է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում