Մաշկը հետեւում է ժամանակին՝ ուղեղից անկախ

18 հոկտեմբերի, 2019  17:27

Կաթնասունները զրկված են այս կարողությունից, բայց կենսաբանները հայտնաբերել են լուսազգայուն ռեցեպտորների (օպսինների) եւ դրանց մաշկի էքսպրեսիա։ Թե ինչ գոծառույթ են կատարում դրանք՝ առայժմ անհայտ էր, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով phys.org-ին։

Վաշինգտոնի համալսարանի մասնագետների հետազոտությունը պատասխանել է այս հարցին. նեյրօպսինը՝ մկների մազի ֆոլեկուլների սպիտակուցը, կարգավորում է մաշկի ցիրկադային ռիթմերը՝ կախված լուսավորության մակարդակից։

Ամբողջ պրոցեսը տեղի է ունենում անկախ աչքերից կամ ուղեղից։ Դա հաստատվել է հյուսվածքների վրա փորձարկումների ընթացքում։ Փոխելով լուսավորության մակարդակը՝ հետազոտողները հասել են բջիջների նոր ժամային գոտիների հետ ադապտացման մի քանի օրվա ընթացքում։

Հայտնագործությունը կարող է գործնական կիրառություն ունենալ բժշկությունում։ Ըստ որոշ տվյալների՝  մաշկի ցիրկադային ռիթմերն ազդում են նրա վերականգնման եւ քաղցկեղի առաջացման ռիսկի վրա։ Այսպիսով, լուսավորության մակարդակով կատարվող մանիպուլյացիան կարող է ընկնել թերապիայի նոր տեսակների հիմքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում