Գիտնականները բացատրել են քնատության եւ ուղեղի հիվանդությունների միջեւ կապը

26 հոկտեմբերի, 2019  23:47

Քնի ժամանակ ուղեղը ինքնավերականգնվում է։ Իսկ քնատությունը խանգարում է այդ կարեւոր գործառույթին եւ հանգեցնում ուղեղի հետ կապված բազմաթիվ խնդիրների, գրում է "Naked Science"-ը։

Միկրոգլիայի բջիջները շատ կարեւոր դեր են խաղում գլխուղեղի եւ ողնուղեղի համար, նրանք, օրինակ, մաքրում են հյուսվածքները նրանց կենսագործունեության կուտակածից եւ պայքարում վարակիչ գործակալների դեմ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այդ բջիջները կարեւոր են նեյրոպլաստիկության համար (նեյրոնային կապերի ձեւավորման եւ վերակառուցման գործընթաց)։

Ավելի վաղ արդեն սահմանվել էր, որ միկրոգլիայի բջիջները փոխգործակցում են սինապսների հետ՝ նյարդային բջիջների միացություններ, որոնցով փոխանցվում է ազդանշանը։ Միկրոգլիայի բջիջներն օգնում են պահպանել առողջությունը եւ սինապսների գործառնությունը եւ կրճատում նյարդային բջիջների միջեւ կապերը, երբ նրանք այլեւս պետք չեն ուղեղի աշխատանքի համար։

Իսկ այժմ նյարդաբանները պարզել են, որ այդ գործընթացում կարեւոր է նաեւ նորադրենալինը՝ միացություն, որը մատնանշում է կենտրոնական նյարդային համակարգի գրգռման եւ սթրեսի մասին։  Քնի ժամանակ նրա մակարդակը ցածր է, իսկ բարձրացման դեպքում տեղի են ունենում նյարդային բջիջների գրգռում եւ արթնացում։

Նորադրենալինն ազդում է բետա-2 ադրենոռեցեպտորի վրա, որի բարձր մակարդակներ պարունակվում են միկրոգլիայում։ Ստացվում է, որ երբ նորադրենալինը միանում է ռեցեպտորին, միկրոգլիայի բջիջները «քնում» են, դադարում են արձագանքել տեղական ախտահարումներին եւ չեն մասնակցում նեյրոնային ցանցերի վերակառուցմանը։

Այս ամենն օգնում է հասկանալ, թե ինչու է  քնի խանգարման ժամանակ բարձրանում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում