67-ամյա չինուհին երեխա է լույս աշխարհ բերել

29 հոկտեմբերի, 2019  13:02

67-ամյա չինուհին երրորդ երեխային է լույս աշխարհ բերել: Աղջիկը ծնվելիս կշռել է 2,6 կգ: Չինուհու մյուս երկու երեխաներն արդեն իրենց երեխաներն ունեն:

Հղիության ընթացքում կինը գտնվել է բժիշկների հսկողության տակ: Լուրջ բարդություններ չեն եղել, եւ աղջիկն առողջ է ծնվել:

Այժմ եւ՛ մայրը, եւ՛ երեխան մասնագետների հսկողության տակ են գտնվում: Հիվանդանոցում հաստատել են, որ 67-ամյա կինը ծննդաբերել է, սակայն մանրամասներ չեն հայտնել:

Հայտնի է միայն, որ նորաթուխ մայրը բուժքույր է, իսկ նրա ամուսինը՝ փաստաբան: Հայտնի չէ, թե արդյոք օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ են կիրառվել:

Որոշ պարբերականեր գրում են, որ այդ կինը աշխարհում ամենատարեց ծննդկանն է, սակայն դա այդպես չէ: Վերջերս 74-ամյա հնդկուհին երկվորյակ է ծնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում