Հնդկաստանի Անդհրա Փրադեշ նահանգի բնակիչը, որը 74 տարեկանում հղիացել էր ԱՄԲ միջոցով, երկու աղջիկ է ծնել, հայտնում է Hindustan Times-ը:
Հիվանդանոցի տնօրենը հայտարարել է, որ Էրամաթի Մանգայաման ծննդաբերել է կեսարյան հատմամբ:
«Վիրահատությունը հարթ է ընթացել: Ե՛վ մայրը, ե՛ւ նորածինը առողջ են եւ ոչ մի բարդություն չունեն: Մորը, սակայն, տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որպեսզի կարողանա դուրս գալ վերջին մի քանի ժամերին վերապրած սթրեսից»,- ասել է նա:
Մանգայաման չի կարող երեխաներին կրծքով կերակրել, նրանք կաթ են ստանում դոնորական բանկից:
Տնօրենի խոսքով՝ տարեց կինը կարողացել է երեխաներին կրել եւ ծնել այն բանի շնորհիվ, որ չուներ այնպիսի բժշկական բարդություններ, ինչպիսին են դիաբետն ու հիպերտենզիան:
Մանգայաման եւ նրա 80-ամյա ամուսինը՝ Ռայա Ռաոն ամուսնացել են 1962 թվականի մարտի 22-ին: Վերջին 57 տարիներին զույգն անհաջող փորձում էր երեխա ունենալ: Սակայն արհեստական բեղմնավորման միջամտության շնորհիվ 74-ամյա կինը կարողացել էր հղիանալ ընթացիկ տարվա հունվարին:
Նախկինում արհեստական բեղմնավորման միջոցով մայրացած ամենատարեց կինը մեկ այլ հնդկուհի էր՝ Օմկարի Փանվարը, որը 70 տարեկանում 2008 թվականի ամռանը երկվորյակ էր ունեցել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր