• Latest news

Առանց գլյուտենային դիետան որեւէ օգուտ չի տալիս առողջ մարդկանց. հետազոտություն

31 հոկտեմբերի, 2019  23:48

Առանց գլյուտենային դիետան որեւէ օգուտ չի տալիս առողջ մարդկանց: Այս մասին ասվում է Ռեդինգի, Շեֆֆիլդի համալսարանների եւ Շեֆֆիլդի համալսարանական հիվանդանոցի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Gastroenterology ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են առողջ կամավորներ, որոնք չեն տառապել գլյուտենի նկատմամբ ցելիակիայի կամ ոչ ցելիակիայի զգայունությամբ: Փորձից առաջ 2 շաբաթվա ընթացքում նրանք առանց գլյուտենային դիետա են պահպանել, որից հետո նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբում մասնակիցները շարունակել են պահպանել դիետան, իսկ երկրորդ խմբի օրաբաժնում օրգանական գլյուտեն է եղել:

Փորձից առաջ եւ հետո բժիշկները գնահատել են կամավորների վիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով աղեստամոքսային տրակտի կողմից ախտանիշների արտահայտվածությանը կամ առկայությանը՝ որովայնի ցավ, փորկապություն, փորլուծություն եւ այրոց: Գլյուտեն օգտագործած մարդկանց մոտ ավելի արտահայտված կողմնակի էֆեկտներ չեն եղել՝ ի տարբերություն «առանց գլյուտենային» խմբի:

«Գլյուտենը, կարծես, հաճախ «վատ տղայի» դեր է խաղում մեր դիետայում, այն դեպքում, երբ գլյուտեն պարունակող հացահատիկները, հատկապես՝ ձավարեղենը, սպիտակուցի, մանրաթելերի, միկրոտարրերի կարեւոր աղբյուրներ են»,- նշել է հետազոտության համահեղինակ Պաոլա Տոսին: 

«Աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ գլյուտենի բացակայությունը կարող է օգուտ չբերել առողջությանը: Գլյուտենը դրա հանդեպ ֆիզիոլոգիական զգայունություն չունեցող մարդկանց մոտ ստամոքսի հետ կապված խնդիրներ չի առաջացնում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Դեւիդ Սանդերսը:

Հետազոտողների խոսքով՝ առանց գլյուտենային դիետան ցուցված է միայն գլյուտենի նկատմամբ ցելիակիայի կամ ոչ ցելիակիայի զգայունության դեպքում, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll