Տղամարդը կաթվածահար է եղել վատ պատրաստված հավի մսի պատճառով

11 նոյեմբերի, 2019  12:33

Անգլիական Բրայթոն քաղաքից 39-ամյա Ռիչարդ Ջեքսոնը կաթվածահար է եղել այն բանից հետո, երբ վատ պատրաստված հավի միս է կերել:

The Sun-ի հաղորդմամբ՝ տղամարդը թունավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա կորցրել է գիտակցությունը:

Բժիշկները միանգամից չեն հասկացել՝ ինչ է կատարվում նրա հետ: Տղամարդուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք եւ միացրել թոքերի արհեստական չնչառության սարքին: Դրանից հետո 10 օրով արհեստական կոմայի մեջ են մտցրել:

Ավելի ուշ պարզվել է, որ թունավորումը տեղի է ունեցել օրգանիզմի հազվադեպ արձագանքի պատճառով. նրա իմունային համակարգը վնասել է ողնաշարը, ինչի հետեւանքով Ռիչարդը կաթվածահար է եղել պարանոցից ներքեւ: Երբ նրան հանել են կոմայից, նա չի կարողացել շարժել ձեռքերն ու ոտքերը:

Դրանից հետո Ռիչարդը 2 ամիս անցկացրել է նեյրոռեաբիլիտացիոն կենտրոնում, որտեղ սկսել է ուտել, խոսել, ինքնուրույն նստել հաշմանդամի սայլակին, մաքրել ատամներն ու մեքենա նստել:

Այժմ տղամարդը քայլում է ռոբոտացված կոստյումի միջոցով: Նա գումար է հավաքում ռեաբիլիտացիոն կենտրոնում բուժման ծախսերը փակելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում