Բժիշկ Google-ը սխալվում է 5-ից 2 դեպքում. հետազոտություն

12 նոյեմբերի, 2019  09:47

Բժիշկ Google-ը 5-ից 2 դեպքում է սխալ ախտորոշում կատարում, պարզել են ԱՄՆ-ից գիտնականները՝ ավելի քան 2 հազար մարդու մասնակցությամբ հետազոտության ժամանակ:

ԱՄՆ-ում բժշկության անհասանելիությունը, ապահովագրության բարձր արժեքը եւ այլ խնդիրներ մեծ թվով ամերիկացիների ստիպում են իրենց անհանգստացնող ախտանշանների բացատրությունը գտնել համացանցում: ԱՄՆ 2140 բնակիչների հարցումը ցույց է տվել, որ նրանց 40 տոկոսը իրենց սխալ ախտորոշում են կատարել, այսպես կոչված, բժիշկ Google-ի օգնությամբ, իրենց մոտ ծանր հիվանդություններ հայտնաբերելով: Մինչդեռ հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ իրականում նրանց մոտ ոչ մի հիվանդություն չի եղել: Հարցվածների 65 տոկոսը համացանցից օգտվել է ինքնաախտորոշման համար, բայց արդյունքներն ավելի շատ վնաս են տվել, քան օգուտ:

Մարդկանց 74 տոկոսը, որոնք իրենց ախտորոշում են կատարել համացանցի օգնությամբ, սկսել են սեփական առողջության համար ավելի շատ անհանգստանալ եւ առանց հատուկ պատճառի, քանի որ բժիշկ Google-ի տված պատասխանները հուսալի են 40 տոկոսից պակաս դեպքերում:

Հարցման մասնակիցների 26 տոկոսը ընդհանուր պրակտիկայի անձնական բժիշկ չունի, 60 տոկոսն ընդհանրապես խուսափում է բժշկների հետ հանդիպումից: 47 տոկոս դեպքերում սա կապված է բժշկական ծառայությունների բարձր արժեքով, պացիենտների 37 տոկոսին թվում է, որ բժիշկները չեն հավատում իրենց ախտանշաններին, իսկ եւս 37 տոկոսը բժշկին հաճախելու ժամանակ պարզապես չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում