Ո՞ր մրգերն ու բանջարեղենն են ավելի աղտոտված պեստիցիդներով

25 նոյեմբերի, 2019  17:47

Environmental Working Group հետազոտական ընկերության մասնագետները կազմել են ցուցակ՝ բաղկացած 12 մթերքներից, որոնք ավելի շատ են աղտոտված պեստիցիդներով:

Food.News-ի հաղորդմամբ՝ այդ վնասակար նյութերը գտնվել են մրգերում եւ բանջարեղենում, որոնք չունեն հաստ կեղեւ:

Այդ ցուցակում են՝

ելակ, սպանախ, կալե կաղամբ, նեկտարին, խնձոր, խաղող, դեղձ, կեռաս, տանձ, լոլիկ, նեխուր, կարտոֆիլ:

Ամենից քիչ պեստիցիդների հետքեր են գտնվել ավոկադոյի, կուկուրուզի, անանասի, ոլոռի եւ սոխի վրա: Մասնագետների խոսքով՝ անվտանգ են նաեւ պապայան, սմբուկը, ծնեբեկը, սպիտակ կաղամբը, գունավոր կաղամբը, կանտալուպա դդումը, բրոկոլին, սունկն ու դդումը:

Ցուցակը կազմելու համար մասնագետներն օգտագործել են նաեւ սննդամթերքի քիմիական կազմի վերլուծության հարցով տվյալները, որոնք հրապարակել էԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Սակայն այլ երկրների համար վիճակագրությունը կարող է այլ լինել, չնայած նրան, որ ընդհանուր միտումն ու օրինաչափությունը պահպանվում են:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում