• Latest news

Հունաստանում կինը աղջիկ է ծննդաբերել 22 տարի սառեցված վիճակում պահվող սաղմի տեղադրումից հետո

10 սեպտեմբերի, 2026  10:24

Աթենքի 54-ամյա բնակչուհին երեխա է ծննդաբերել ռեկորդային՝ 22 տարի սառեցված մնացած սաղմի տեղադրումից հետո։ Այս մասին հայտնում է «Kathimerini» թերթը։

Հրապարակման մեջ նշվում է, որ սաղմը սառեցվել էր 2004 թվականի մարտին։ Այդ ժամանակ Կրիստինա Ռապտի-Ձելեպին բուժվում էր անպտղության դեմ և արդյունքում կարողացել էր որդի ունենալ։ Անցյալ տարի, սակայն, երիտասարդն ավտովթարի էր ենթարկվել ու մահացել։

Ողբերգությունից հետո կինը որոշել է օգտագործել պահպանված սաղմերից մեկը։ Գիտնականների հաշվարկներով՝ սառեցման պահից մինչև երեխայի ծնունդն անցել է 22 տարի, 5 ամիս և 23 օր։ Կրիստինա Ռապտի-Ձելեպին ծննդաբերել է 3,490 գրամ քաշով աղջիկ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll