Քրաֆթային գարեջուրը կարող է օգտակար լինել առողջության համար. մասնագետներ

2 դեկտեմբերի, 2019  15:42

Քրաֆթային գարեջուրը կարող է օգտակար լինել առողջության համար. Նեբրասկայի համալսարանի (ԱՄՆ) անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ գարեջրի տեսակների մեջ, որոնցում խմորիչն ավելացվում է արդեն շշալցումից հետո, պարունակվում են 50 միլիոն պրոբիոտիկ մանրէներ, որոնք բարելավում են աղեհամակարգի աշխատանքը, ամրապնդում իմունային համակարգն ու նպաստում հանգիստ քնելուն։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, գարեջրի թողարկվող տարատեսակները չունեն այս առավելությունները, քանի որ ենթարկվում են պաստերացման եւ զտման։

«Ավելի թունդ գարեջուրը շատ օգտակար է առողջության համար»,- ասել է մանրէների գծով փորձագետ, պրոֆեսոր Էրիկ Կլաասենը Ամստերդամի ազատ համալսարանից։

Նրա խոսքով՝ թեեւ քրաֆթային գարեջուրը օգտակար է, խորհուրդ չի տրվում օրական մեկ շշից ավելի խմել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում