Մարդիկ, որոնք հաճախ են ուտում կծու չիլի պղպեղ, հազվադեպ են մահանում գլխուղեղի եւ սրտի կաթվածի հետեւանքով, քան նրանք, ում սննդակարգում այս պղպեղը չկա: Այս մասին նշված է իտալացի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American College of Cardiology-ում:
Մասնագետները հետազոտության ընթացքում 8 տարի հետեւել են մոտ 23 հազար կամավորների՝ համեմատելով նրանց կենսակերպը, սննդային սովորությունները եւ առողջության վիճակը: Պարզվել է, որ մարդկանց շրջանում, որոնք շաբաթական 4 անգամից ոչ պակաս կերել են կարմիր կծու պղպեղ, սրտի կաթվածից մահացությունը 40 տոկոսով ցածր էր այն մարդկանց համեմատությամբ, որոնք այն չեն կերել: Իսկ գլխուղեղի կաթվածի հետեւանքով մահվան դեպքերը չիլի գործածած մարդկանց շրջանում գրեթե 2 անգամ հազվադեպ են պատահել:
Հատկանշական է, որ պղպեղի պաշտպանական ազդեցությունը կախված չէ սննդակարգի տեսակից. ոմանք հետեւել են միջերկրածովյան սննդակարգին, մյուսների սննդակարգը պակաս առողջ էր, բայց բոլորի դեպքում կծու պղպեղը կապված էր մահվան հավանականության նվազման հետ:
«Հիմա, ինչպես դա արդեն ցույց է տրվել Չինաստանում եւ ԱՄՆ-ում, մենք գիտենք, որ տարբեր բույսեր, որոնք պարունակում են կապսաիցին, չնայած եւ աշխարհի տարբեր հատվածներում տարբեր կերպ են գործածվում, մեր առողջությունը կարող են պաշտպանել»,- ասել է հետազոտության համահեղինակ, Ինսբուրի համալսարանի պրոֆեսոր Լիչիա Լակովիելլոն:
Գիտնականները նախատեսում են հետագայում ուսումնասիրել բիոքիմիական մեխանիզմները, որոնց շնորհիվ կարմիր կծու պղպեղը օրգանիզմի համար օգտակար է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day