Կինը երիկամը նվիրել է նախկին դասընկերոջը, որի հետ 40 տարի առաջ գնացել է ավարտական երեկույթի

20 դեկտեմբերի, 2019  13:30

Տարիներ առաջ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Վիտալինո Սալերնա եւ Ռոզա Վալենսուելան դարձել են Սանտա-Անայի մինջակարդ դպրոցի ավարտական երեկույթի թագավորն ու թագուհին: 40 տարի անց ճակատագիրը կրկին միացրել է նրանց: Ռոզան իր երիկամը նվիրել է Վիտալինոյին եւ փրկել նրա կյանքը:

People-ի հաղորդմամբ ավարտական երեկույթից հետո նրանք չեն հանդիպել: Սակայն կրկին հանդիպել են 15 տարի անց, երբ Վիտալինոն ամուսնացել է Ռոզայի լավագույն ընկերուհու հետ:

Որոշ ժամանակ անց Վիտալիոնայի մոտ շաքարային դիաբետի ֆոնին երիկամային անբավարարություն է զարգացել: Բժիշկների խոսքով՝ միակ շանսը երիկամների փոխպատվաստումն է: Տղամարդու շատ հարազատներ եւ ընկերներ անալիզներ են հանձնել, որպեսզի պարզեն, թե արդյոք կարող են դոնոր դառնալ: Միակ համընկնող դոնորը եղել է Ռոզան:

Մի քանի շաբաթ առաջ բժիշկներին հաջողվել է փոխպատվաստել Ռոզայի երիկամը: Դոնորն ու պացիենտն այժմ վիրահատությունից հետո վերականգնվում են:

Ստոպ կադրը՝ NBC-ի   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում