4 վայր, որտեղ ձեզ սպասում են ահռելի քանակությամբ բակտերիաներ

13 հունվարի, 2020  17:30

Մեզ ամենուր շրջապատում են պոտենցիալ վտանգավոր եւ համեմատաբար անվտանգ միկրոօրգանիզմներ, բայց որոշ մակերեւույթների վրա դրանք ավելի շատ են, քան մյուսների:

Զուգարաններ

Մեծ թվով բակտերիաներ կարելի է գտնել զուգարաններում, հաստկապես հասարակական: Բայց հատկանշական է, որ ավելի շատ աղտոտված են ոչ թե զուգարանակոնքերը, այլ լվացարանները, ձեռքի չորացման սարքերը, դռան բռնակները եւ այլն: Այս բոլոր առարկաներին հպվելուց հետո ցանկալի է ձեռքերը լվանալ կամ մաքրել հակասեպտիկով:

Հասարակական տրանսպորտ

Նոթինգեմի անգլիական համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ հասարակական տրանսպորտով երթեւեկող մարդիկ 6 անգամ ավելի հաճախ են բժշկի դիմում շնչառական ինֆեկցիաներով, քան նրանք, որոնք երթեւեկում են մեքենայով, հեծանիվով կամ ոտքով: Սակայն դուք կարող եք հպվել ավտոբուսների եւ գնացքների բռնակներին, եթե ձեռքերը կանոնավոր լվանում եք եւ դրանցով դեմքին չեք հպվում:

Մարզադահլիճ

Մարզադահլիճներում սարքավորումները բակտերիաների բազմացման կատարյալ միջավայր են: Պարբերաբար մարզագնդերին եւ մարզասարքերին են հպվում քրտնած մարդիկ, իսկ դրանք շատ հազվադեպ են ախտահանում, եթե, իհարկե, ընդհանրապես ախտահանում են: Ուստի մարզադահլիճում միանգամայն հնարավոր է վարակվել աղեստամոքսային, շնչառական եւ այլ ինֆեկցիաներով:

Սմարթֆոնի էկրան

Մեծ թվով գիտնականների տվյալներով՝ սմարթֆոնի էկրանը ամենակեղտոտ մակերեւույթն է, որպիսին հնարավոր է պատկերացնել:

«Դիսփլեյի վրա է հավաքվում բորբոսի, գրիպի վիրուսների եւ բակտերիաների կարմիր խառնուրդ, որը դիարեա է առաջացնում,- ասում է Մարբուրգի համալսարանական հիվանդանոցի մանրէաբանության պրոֆեսոր Ռեյնիր Մութերսը: - Իսկ մակերեւույթին քերծվածքները միկրոօրգանիզմների բազմացման համար կատարյալ վայր են»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում