Ստամոքսի քաղցկեղի 6 տարածված ախտանիշները

18 հունվարի, 2020  14:38

Ստամոքսի քաղցկեղի նշանները հաճախ շփոթում են այլ հիվանդությունների նշանների հետ, սակայն մանագետները զգուշացնում են, որ որքան շուտ հայտնաբերվի այդ հիվանդությունը, այդքան մեծ կլինեն հաջող բուժման շանսերը:

Express պարբերականը պատմում է ստամոքսի քաղցկեղի 6 տարածված ախտանիշների մասին:

Դիսպեսիա՝ ստամոքսի մշտական խանգարում: Կուլ տալու հետ կապված խնդիրներ, երբ կուլ տալիս ցավ, այրոց, անկարողություն եք զգում: Երբ առանց ջանքերի նիհարում եք: Հագեցվածության փոփոխություններ, երբ արագ եք հագենում ոչ մեծ քանակությամբ ուտելիքից: Այրոց: Փսխում, ինչպես նաեւ փսխում արյան առկայությամբ՝ տագնապալի նախանշաններ են, որոնք ուշադրություն են պահանջում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում