8 երկիր Չինաստանից տարհանում է իր քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով

29 հունվարի, 2020  10:56

8 երկիր Չինաստանից տարհանում է իր քաղաքացիներին եւ դեսպանատների ու հյուպատոսությունների աշխատակիցներին 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ

Մոտ 240 ամերիկացի է տարհանվել Ուհանից՝ կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնից: Նրանք կմեկնեն Անկորիջ (Ալյասկա նահանգ), Անկորիջից՝ Օնտարիո (Կալիֆոռնիա նահանգ): Նրանց թվում են 30 դիվանագետներ իրենց ընտանիքների հետ:

Ճապոնիա

Ճապոնիան մտադիր է չարթերային չվերթ ուղարկել Ուհան, որպեսզի տարհանի իր մոտ 200 քաղաքացիների: Ճապոնիայի մոտ 650 քաղաքացի է խնդրել տուն վերադառնալ, եւ կառավարությունը պետք է հավելյալ ինքնաթիռներ ուղարկի:

Ավստրալիա

Ավստրալիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երեկ խոսել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ կապված Ուհանից Ավստրալիայի քաղաքացիների, այդ թվում 100 «երիտասարդ ավստրալացիների» տարհանման հետ:

Հնդկաստան

Հնդկաստանի կառավարությունը եւս հնարավոր տարբերակներ է փնտրում Հուբեյ նահանգից իր քաղաքացիներին տարհանելու համար: Ուհանի բժշկական դպրոցի 56 հնդիկ ուսանող է մնացել քաղաքում:

Հարավային Կորեա    

Ուհանից Հարավային Կորեայի քաղաքացիները տարհանվել են 4 չարթերային ինքնաթիռներով: Հարավային Կորեայի գրեթե 700 քաղաքացի հայտ է ներկայացնել տուն վերադառնալու համար:

Ֆրանսիա

Ուհանում բնակվում է Ֆրանսիայի մոտ 800 քաղաքացի: Նրանցից շատերը հայրենիք են տեղափոխվել ինքնաթիռով:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիան քննարկում է բոլոր տարբերակներն իր քաղաքացիներին Ուհանից տարհանելու համար:

Ուկրաինա

Չինաստանում Ուկրաինայի դեսպանատունը եւս քննարկում է Հուբեյից իր քաղաքացիների տարհանման հնարավորությունը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում