Ցինկ պարունակող սննդային հավելումները ոչ մի արդյունավետություն չունեն մրսածության դեմ պայքարում եւ չեն կրճատում դրա տեւողությունը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում։
Հելսինկիի համալսարանի գիտնականները երկակի կույր կլնիկական հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է 88 կամավոր, եւ որի ընթացքում գնահատվել է սառնաշաքարի տեսքով ցինկի ացետատի ազդեցությունը մարդկանց վրա։ Փորձի մասնակիցներին խնդրել են օրական դանդաղ ծծել 6 հատ սառնաշաքար։ Ընդհանուր առմամբ, հետազոտության ընթացքում նրանք օգտագործել են 78 միլիգրամ ցինկ ամեն օր, 5 օրվա ընթացքում։ Բոլորին խնդրել են սառնաշաքարների ընդունումն սկսել մրսածության առաջին նշաններից հետո։
5 օրվա ընթացքում չի հայտնաբերվել ոչ մի տարբերություն վերականգնման արագության մեջ այն մարդկանց շրջանում, ովքեր մրսածության պատճառով ընդունել էին ցինկով սառնաշաքարներ, եւ նրանց շրջանում, ովքեր ակտիվ բաղադրիչ չպարունակող պլացեբո են ընդունել։
Ավելին, ցինկ օգտագործողների վերականգնումն ավելի դանդաղ է ընթացել, քան պլացեբո ընդունողների։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում