Գիտնականները կորոնավիրուսի մասշտաբային պանդեմիա են կանխատեսում

4 փետրվարի, 2020  20:41

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը շուտով կարող է վերածվել իսկական պանդեմիայի: Նման կանխատեսում է արել ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Science Alert-ի հաղորդմամբ՝ հավանականությունը, որ բռնկումը կվերածվի գլոբալ համաճարակի, շատ մեծ է, քանի որ կորոնավիրուսը շատ հեշտությամբ փոխանցում է մարդուց մարդուն:

Պանդեմիկ հիվանդությունը հարուցվում է նոր շտամմերով, որոնք տարբերվում են նրանցից, որոնք արդեն շրջանառվում են, իսկ մարդիկ դրանց նկատմամբ գրեթե իմունիտետ չունեն:

Կորոնավիրուսի տարածումը դեռ համապատասխանում է պանդեմիայի չափանիշներին կամ նույնիսկ համաճարակին, սակայն մի շարք մանսագետները կասկածում են, որ հիվանդության տարածումը կհաջողվի կանգնեցնել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում