Աֆրիկայում Էբոլա տենդի կոտորածները շարունակվում են

12 հուլիսի, 2014  16:29

Աֆրիկյան երեք պետությունների՝ Սիերա-Լեոնեի, Լիբերիայի եւ Գվինեայի տարածքում Էբոլա մահացու տենդով վարակման նոր դեպքեր են գրանցվել: Հուլիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում վարակվածների թիվն աճել է 44-ով: Ընդ որում, նրանցից 21-ը մահացել է, հաղորդում է Ալ-Ջազիրան:

Համաձայն վերջին տվյալների, ընթացիկ տարվա փետրվար ամսից մինչ այսօր հարավաֆրիկյան երեք պետությունների տարածքում ընդհանուր առմամբ տենդով վարակման 888 դեպք է գրանցվել, որոնցից 539-ը՝ մահացու ելքով:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Մալիի, Կոդ դ'Իվուարի, Գվինեա-Բիսաուի եւ Սենեգալի իշխանություններին տենդի հնարավոր բռնկումներին նախապատրաստվելու կոչ էր արել

Էբոլա հեմոռագիկ տենդը մահացու հիվանդություն է. այն կարող է վարակված մարդու արյան կամ արտադրությունների, ինչպես նաեւ ախտահարված իրերի հետ անմիջական շփման արդյունքում տարածվել: Հիվանության դեմ բուժման եղանակներ կամ պատվաստանյութեր գոյություն չունեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում