2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 724-ի

8 փետրվարի, 2020  09:06

2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 724-ի: Ըստ worldometers.info-ի տեղեկությունների՝ վարակվածների թիվը հասնում է 34 878-ի, նրանցից 6106-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 28 երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում (89), Սինգապուրում (33), Հոնկոնգում (26), Թաիլանդում (25) եւ Հարավային Կորեայում (24):

Ինչ վերաբերում է կորոնավիրուսից մահվան դեպքերին, ճնշող մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում, միայն վերջին օրերին մահացել է 83 պացիենտ: Չինաստանի սահմաններից դուրս մեկ պացիենտ է մահացել Հոնկոնգում, եւս մեկը՝ Ֆիլիպիններում:

Ապաքինվել եւ հիվանդանոցից դուրս է գրվել 2085 պացիենտ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում