ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը վիրահատվել է․ Նրա վիճակը բավարար է

10 փետրվարի, 2020  13:02

Հայտնի դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը փետրվարի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Բուժկենտրոնից NEWS.am Medicine-ին հայտնել են, որ Չեքիջյանը դիմել է առողջական խնդիրներով, որոնց մանրամասները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով հրապարակման ենթակա չեն: Համապատասխան բուժզննումներից հետո ցուցվել է վիրահատական բուժում։  

Վիրահատությունն անցել է հաջող, պացիենտը գտնվում է հետվիրահատական շրջանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես բավարար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում