Չղջիկները կարող են կորոնավիրուսի տարածողներ լինել

17 փետրվարի, 2020  12:21

Չղջիկները կարող են նոր COVID-19 կորոնավիրուսի ամենահավանական աղբյուրը եւ տարածողը լինել: Այս մասին հաղորդում են Չինաստանի գիտության եւ տեխնիկայի նախարարության փորձագետները:

Գիտության եւ տեխնիկայի նախարարության Գիտատեխնիկական զարգացման վարչության պետ Ու Յուանբինը ենթադրել է, որ հենց չղջիկներն են տեղափխում վտանգավոր վիրուսը, եթե բացառել դրա կապը տնային թռչունների եւ անասունների հետ:

Բացի այդ, ըստ գիտնականների, կորոնավիրուսի նոր տեսակը 90 տոկոսով նման է չղջիկի օրգանիզմից կորոնավիրուսի հետ, որը բնակվում է Չժեցզյան նահանգի Չժոուշան քաղաքում:

Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 1776-ի: Միայն վերջին օրվա ընթացքում գրանցվեց 106 նոր մահվան դեպք:

Վարակվածների ընդհանուր թիվն առնվազն 71 334 է: 11 040-ն արդեն ապաքինվել է, 58 518-ը դեռ հիվանդ է, եւ նրանցից 11 298-ը գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում