Ինչպիսի՞ խցիկ է ավելի լավ ընտրել հանրային զուգարանում

25 փետրվարի, 2020  14:18

Հանրային զուգարաններում մեզ սպասում են ահռելի քանակությամբ բակտերիաներ: Սակայն որոշ մակերեւույթներ եւ խցիկներ ավելի շատ են աղտոտված, քան մյուսները: Իսկ ինչպիսի՞ խցիկ ընտրել, որն առավել անվտանգ է:

Ավելի քան 50 զուգարանների մանրեաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ առավել փոքր թվով բակտերիաներ «ապրում» են խցիկում, որն ամենամոտն է մուտքի դռանը: Բանն այն է, որ մարդկանց մեծամասնությունը, հանրային զուգարան մտնելով, ընտրում է մուտքից ավելի հեռու տեղադրված խցիկները: Եվ արդյունքում հենց հեռավոր խցիկներն են առավել շատ աղտոտված: Իսկ ահա այն խցիկները, որոնք մուտքին մոտ են տեղադրված, մնացյալից ավելի հազվադեպ են այցելում, եւ դրանցում բակտերիաներն էլ մի փոքր քիչ են:

Հատկանշական է, որ միզարանների համար գործում է հակառակ կանոնը. մուտքին մոտ գտնվողները առավել մեծ քանակությամբ բակտերիաներ են պարունակում: Սա, ըստ երեւույթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդիկ ավելի շատ են շտապում, ուստի ընտրում են մոտակա միզարանը, պարզաբանել են մասնագետները:

Այսպես թե այնպես, հանրային զուգարան այցելելիս խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ հպվել մակերեւույթներին, ինչպես նաեւ ձեռքորը մանրակրկիտ լվանալ, հայտնում է «Рамблер/доктор»-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում