Գիտնականները պատմել են կյանքը 3 տարով երկարացնելու պարզ միջոցի մասին

27 փետրվարի, 2020  21:29

Զարկերակային ճնշման հսկողությունը 3 տարով ավելացնում է կյանքի ակնկալվելիք տեւողությունը: Նման եզրակացության են եկել Բոսթոնի Բրիհամի հիվանդանոցի գիտնականները:

EurekAlert!-ի հաղորդմամբ՝ նոր հետազոտության մասնացկել են 50 տարեկանից մեծ 9000 կամավորներ, որոնց մոտ բարձր է եղել շաքարային դիաբետի զարգացման ռիկսը: Նրանց ճնշումը եղել է 130-180 մմ սնդիկի սյուն: Կամավորներին բաժանել են 2 խմբի: Մի խմբում հասել են ճնշման նվազեցման՝ մինչեւ 120 մմ սնդիկի սյուն, իսկ երկրորդում՝ մինչեւ 140:

Մասնագետները հաշվարկել են, որ եթե կամավորները մինչեւ կյանքի վերջ շարունակեին հակահիպերտենզային թերապիա ընդունել, ապա նրանք, ում մոտ նպատակ է եղել նվազեցնել ճնշումը մինչեւ 120 մմ սնդիկի սյուն, կերակարացնեին կյանքը 6 ամսից մինչեւ 3 տարի՝ անկախ տարիքի. որքան շուտ են մասնակիցները սկսել թերապիան, այնքան երկար են ապրել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում