Տղամարդը քնած ժամանակ մահանալուց փրկվել է շան շնորհիվ (ֆոտո)

28 փետրվարի, 2020  15:52

ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում Չառլի պիտբուլը իր տիրոջը փրկել է քնի մեջ ապնոեի համախտանիշի պատճառով մահանալուց:

The Mirror պարբերականը հայտնում է, որ 36-ամյա  Ֆելիցիա Գիլմանը արթնացել է այն պատճառով, որ Չառլի անունով 8-ամսական շան ձագը ցատկել է իր ծնկներին եւ հաչացել՝ փորձելով նրան կանչել 56-ամյա ամուսնու՝ Դագի մոտ, որը քնած էր բազկաթոռի մեջ:

Երբ կինն արթնացել է, պիտբուլը սկսել է նրան ակտիվորեն հրել տղամարդու կողմը, այնուհետեւ ցատկել է նրա ծնկներին եւ սկսել լպստել: Ֆելիցիան հասկացել է, որ ինչ-որ բան այնպես չէ, քանի որ ամուսինը չի շարժվել եւ չի փորձել շանը մի կողմ հրել: Նա փորձել է տղամարդուն արթնացնել, բայց նա աչքերը չի բացել եւ կյանքի նշաններ ցույց չին տվել:

Ֆելիցիան շտապ օգնություն է կանչել: Պարզվել է, որ Դագի մոտ տեղի էր ունեցել քնի մեջ ապնոեի համախտանիշի նոպա: Եթե նրան օգնություն ցույց չտային, նա կմահանար կամ ուղեղի ծանր վնասվածքներ կստանար:

Դագին տեղափոխել են հիվանդանոց եւ տեղավորել վերակենդանացման բաժանմունքում: Նա հիվանդանոցում անցկացրել է 3 օր, այնուհետեւ 3 շաբաթ վերականգնվել է տանը: Ֆելիցիան խոստովանել է, որ ամուսնու համար անհանգստանում է, չնայած նույնիսկ այն բանին, որ բուժումից հետո նա իրեն ավելի լավ է զգում:

Հատկանշական է, որ տիրոջ վերադառնալուց հետո շունը սկսել է իրեն այլ կերպ պահել. նա հաճախ է կծկվում նրա կողքին եւ երբեմն թաթը դնում է նրա կրծքին:

Լուսանկարը՝ Mercury Press & Media

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում