Ի՞նչ պետք է ունենալ տանը՝ առանց խնդիրների համաճարակը վերապրելու համար

9 մարտի, 2020  13:27

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում: Տեղաշարժի լուրջ սահմանափակումներ են դեռեւս մտցվել միայն Չինաստանի մի քանի քաղաքներում, առաջին հերթին՝ Ուհանում, որը վարակի էպիկենտրոն է համարվում: Որոշ մասնագետներ կարծում են, որ ավելորդ չի լինի կարանտինի դեպքում մթերքների պաշար ունենալ:

Ի՞նչ պետք է ունենալ տանը՝ առանց խնդիրների համաճարակը վերապրելու համար: Գերմանացի մասնագետները կիսվել են մի քանի օգտակար խորհուրդներով: Նրանց խոսքով՝ պետք է ունենալ հետեւյալը.

Մսի եւ ձկան պահածոներ Ձու Ձավար Մակարոնեղեն Ընկուզեղեն Չորամրգեր Բուսական յուղ 20 լիտր մաքուր խմելու ջուր

Պետք է հիշել նաեւ դեղորայքի մասին: Առաջին հերթին, խորհուրդ է տրվում ունենալ վարակազերծող միջոցներ, ցավազրկող եւ ջերմիջեցնող դեղամիջոցներ, սպազմոլիտիկներ, ստամոքսի խանգարման դեմ դեղեր: Ավելորդ չի լինի նաեւ ունենալ դեղեր, որոնք օգտագործում են քրոնիկ հիվանդություններ ունեցող ընտանիքի անդամները:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում