Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից մարզասրահում

15 մարտի, 2020  16:39

Մարզասրահը համարվում է աշխարհում ամենակեղտոտ վայրերից մեկը. EmLab P&K ընկերության կողմից անցկացված հետազոտության տվյալներով՝ մարզասրահում կշեռքի վրա 362 անգամ ավելի շատ բացիլներ կան, քան զուգարանակոնքին:

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել վիրուսներից մարզվելու ժամանակ:

Թոմաս Ջեֆերսոնի անվան հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի տնօրեն Ջոն Զուրլոն խորհուրդ է տալիս մարզվելու ժամանակ բացիլներից եւ վիրուսներից պաշտպանվելու համար ձեռքերը դեմքից հետու պահել:

«Եթե դուք դիպչեք մակերեսին, որի վրա փռշտացել են, այնուհետեւ ճկույթով տրորեք հոնքը, վիրուսը կարող է ներթափանցել օրգանիզմ»,-ասել է մասնագետը:

Լավ միտք է ձեզ հետ վերցնել երկու սրբիչ. մեկը կարելի է փռել մարզասարքերի վրա, մյուսով՝ սրփել քրտինքը դեմքից: Կարեւորն այդ երկու սրբիչները չշփոթելն է:

Նաեւ կարելի է օգտագործել անձեռոցիկներ կամ թղթե սրբիչներ ձեռքերով դռներին կամ շշերին չդիպչելու համար:

Փորձեք շատ չմոտենալ մյուս մարզվողներին:

Հականեխիչ գելերը եւ սփրեյերը նույնպես կարող են օգտակար լինել. կարելի է ժամանակ առ ժամանակ սրփել դրանցով ձեռքերը մարզվելիս:

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշ երկրներում մարզասրահները փակվել են կարանտինի համար: Մյուսները սահմանել են մաքրության եւ ախտահանման ուղղությամբ ուժեղացված վերահսկողություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում