Գիտնականները կորոնավիրուսի հայտնաբերման համար էքսպրես թեստ են մշակել

25 մարտի, 2020  13:35

Սինգապուրում գիտնականները կորոնավիրուսի հայտնաբերման համար էքսպրես թեստ են մշակել, հաղորդում է The Straits Times-ը:

Կորոնավիրուսի հայտնաբերման սովորական լաբորատոր թեստը երկար ժամանակ է պահանջում, իսկ Cepat թեստը կարող է տեւել ընդամենը 5 րոպե: Նոր մեթոդը, որն օգտագործվել է թեստում, թույլ է տալիս առանց ջերմաստիճանի ազդեցության պատճենել ԴՆԹ հատվածները:

Պրոֆեսոր Ջեկի Ինի խոսքով՝ թեստի զանգվածային օգտագործման լիցենզիան կհայտնվի մեկ ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով աշխարհում գրանցվել կորոնավիրուսով վարկման 422 878 եւ մահվան 18 903 դեպքեր, ապաքինվել է  109 142 պացիենտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում