Երկրորդ աշխարհամարտի 98-ամյա վետերանը կորոնավիրուսից բուժվել է. The Daily Mirror

25 մարտի, 2020  17:11

Մեծ Բրիտանիայից Երկրորդ աշխարհամարտի 98-ամյա հերոսը կորոնավիրուսից բուժվել է: Ինչպես հայտնում է The Daily Mirror-ը, նա Մեծ Բրիտանիայի ամենածեր մարդն է համարվում, որը վարակվել է կորոնավիրուսով եւ հիվանդությանը հաղթել:

Ջեք Բոուդենը, որը մայիսին 99 տարեկան է դառնալու, հիվանդանոց է տեղափոխվել մարտի 16-ին՝ միզուղիների ինֆեկցիայի կասկածով: Հիվանդանոցում նրան խնդրել են անցնել COVID-19-ի թեստ, հետազոտության արդյունքը դրական է եղել:

Բուժումից հետո, սակայն, արդեն մարտի 20-ին վետերանը վերադարձել է ծերանոց: Հիմա նա իրեն լավ է զգում:

Ջեք Բոուդենը նախկին դեղագործ է, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին The Royal Navy Medical School-ում աշխատել է պենիցիլինի մշակման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում