Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում

30 մարտի, 2020  16:27

Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում: Իր կարծիքով կիսվել է ՄԳՈւ կենսաբանության ֆակուլտետի վարակաբանության ամբիոնի վարիչ Օլգա Կարպովան:

RT-ի հետ զրույցում նա ասել է, որ տարբեր ընթացքը կարող է բացատրվել վարակման տարբեր աղբյուրներով:

«Կարելի է վարակվել վիրուսով, որն անցել է մի քանի մարդու միջով եւ արդյունքում թուլացել է: Եվ կարելի է վարակվել անմիջապես վիրուսակիրներից, օրինակ՝ չղջիկներից»,- ասել է Կարպովան:

Խոսելով կորոնավիրուսի կրկնման մասին, վարակաբանը նշել է, որ դրա գիտական հաստատում չկա:

Նշենք, որ այլ մասնագետների կարծիքով՝ հիվանդության ընթացքը կապված է առանձին պացիենտի իմունային համակարգի եւ նրա առողջական ընդհանուր վիճակի հետ, այլ ոչ թե շտամի հետ, որով նա վարակված է:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում