• Latest news

Որքա՞ն երկար են կորոնավիրուսով վարակվածները վարակիչ մնում

3 ապրիլի, 2020  19:15

Որքա՞ն երկար են կորոնավիրուսով վարակվածները վարակիչ մնում: Հարցի պատասխանը տրվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում:

Պարզվել է, որ Չինաստանում որոշ պացիենտներ շարունակել են վարակել շրջապատին՝ չնայած նրան, որ նրանք արդեն ապաքինված են եղել: Յելի բժշկական դպրոցի մասնագետների թիմը ուսումնասիրել է 16 պացիենտի տվյալներ, որոնց մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք է ունեցել:

Պացիենտները կոկորդից քսուք են վերցրել: Դրանից հետո նրանց դուրս են գրել: Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ հիվանդանոցը լքած պացիենտները դեռ վարակիչ են մնում նույնիսկ ապաքինումից 8 օր անց:

Մեկ այլ հետազոտություն  ցույց է տվել, որ նոր կորոնավիրուսը կարող է հայտնաբերվել  խորխի եւ կղանքի նմուշների մեջ նույնիսկ ապաքինումից հետո եւ երբ քթըմպանից նմուշում վիրուսը չի հայտնաբերվել:

Իսկ մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել