Կորոնավիրուս. Իսպանիան հիվանդացածների թվով աշխարհում երկրորդ տեղում է. worldometers.info

6 ապրիլի, 2020  14:11

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 282 041-ի: 70 172 պացիենտ մահացել է, 269 452-ն առողջացել է: Այս մասին հայտնում է worldometers.info/coronavirus/-ը:

Աղբյուրի տվյալներով՝ Իսպանիան հիվանդացածների բացարձակ թվով աշխարհում երկրորդ տեղում է՝ անցնելով Իտալիայից: Իսպանիայում վերջին մեկ օրում գրանցվել է 3386 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 032-ի: Այս երկրում նաեւ գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 13 055 դեպք. վերջին մեկ օրում 414 դեպք: Այս ցուցանիշով եւս Իսպանիան աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ առաջին տեղում, ինչպես նախկինում, Իտալիան է՝ մահվան 15 887 դեպքով եւ վարակման 128 948 դեպքով:

Այսօր վարակվածների բացարձակ թվով աշխարհում առաջին տեղում է ԱՄՆ-ն. այնտեղ համավարակի ամբողջ շրջանում գրանցվել է արդեն 336 851 դեպք (178 դեպք վերջին 24 ժամում) եւ 9620 մահ (4-ը՝ վերջին մեկ օրում):

Վարակման դեպքերի թվերով 4-րդ տեղում է Գերմանիան (100 132), 5-րդ՝ Ֆրանսիան (92 839), 6-րդ՝ Չինաստանը (81 708), 7-րդ՝ Իրանը (58 226), 8-րդ՝ Մեծ Բրիտանիան (47 806), 9-րդ՝ Թուրքիան (27 069), իսկ 10-րդ՝ Շվեյցարիան (21 176):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում