Որքանո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր երեխաների համար

7 ապրիլի, 2020  20:57

Կորոնավիրուսով վարակման ռիսկը մեծ է հատկապես նորածին երեխաների եւ տղամարդկանց մոտ: Այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետազոտության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Մասնագետները վերլուծել են 18-ից փոքր երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման 2500 դեպք: Ստացված տվյալները հաստատել են, որ երեխաներն իսկապես ռիսկի խմբում են ավելի շատ , քանի մեծահասակները: Վարակված երեխաների 73 տոկոսի մոտ հիվանդությունը զարգացել է հազի, հեւոցի տեսքով:

Սակայն որոշ երեխաների մոտ ծանր ախտանիշներ են եղել: 147 երեխա հոսպիտալացվել է, 5-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքը, 3-ը մահացել է:

Հարկ է նշել, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում