Միասին կես դար ապրած ամուսինները մահացել են կորոնավիրուսից 6 րոպեի տարբերությամբ. Sun Herald

8 ապրիլի, 2020  15:15

ԱՄՆ Միսիսիպի նահանգում միասին կես դար ապրած 72-ամյա Ջերի Օսթին Ուիլյամսոնը եւ նրա կինը՝ Ֆրենսիս Ջուել Բոնդ Ուիլյամսոնը, մահացել են կորոնավիրուսից 6 րոպեի տարբերությամբ, հաղորդում է Sun Herald-ը:

Մարտի վերջին ամուսինները վերադարձել են զբոսանավով ճանապարհորդությունից: Նրանց ինքնազգացողությունը վատացել, եւ նրանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Մի քանի օր անց ամուսինները մահացել են 6 րոպեի տարբերությամբ: Նրանց երեխաները պատմել են, որ մահվան պահին նրանք միմյանց  ձեռքերը սեղմած են եղել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում