Հոնկոնգցի մասնագետները պատմել են՝ ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. ՌԻԱ Նովոստի

8 ապրիլի, 2020  21:22

Բժշկական դիմակների կրումը, ձեռքերը լվանալը եւ միջավայրը ախտահանելը կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցներն ե, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտին:

«Եթե դիմակ կրելու անհրաժեշտություն կա, խորհուրդ է տրվում վիրաբուժական դիմակներ կրել, որոնք ռեսպիրատոր վարակների կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկն են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փորձագետների խոսքով՝ անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել տարածքները, ախտահանել մակերեսը:

Նշենք, որ հետազոտությունները ցույց են տվել, որ ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե վարակված մարդը հազում է. այս դիմակների միջով վիրուսներն անցնում են:  

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում