Որքանո՞վ է մեծ կատուների եւ շների միջոցով կորոնավիրուսի տարածման հավանականությունը

10 ապրիլի, 2020  21:30

Տնային կենդանիները հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով, սակայն տեսականորեն կարող են այն փոխանցել իրենց մարմնի վրա: RT-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել բարձրագույն կարգի անասնաբույժ Միխայիլ Շելյակովը (Ռուսաստան):

Մասնագետի խոսքով՝ աշխարհում եզակի դեպքեր են հայտնաբերվել, երբ կատուներն ու շները մարդուց կորոնավիրուսով են վարակվել, ուստի նրանց վտանգավորությունը՝ որպես վիրուսի փոխանցողներ, սաստիկ չափազանցված է: Մյուս կողմից՝ բացառված չէ, որ տնային կենդանիները կարող են դառնալ ինֆեկցիայի փոխանցման արտաքին գործոն: Մասնավորապես՝ կորոնավիրուսը կարող է երկար ժամանակ պահպանվել ձեռնասունի մորթու վրա:

«Օրինակ՝ դուք շան հետ դուրս եք եկել փողոց զբոսնելու, նա մոտեցել է կորոնավիրուսով հիվանդ մարդու, իսկ երբ տուն եք եկել, ձեր երեխան շոյել է շանը, իսկ հետ հպվել է իր դեմքին, որից հետո տեղի է ունենում վարակում»,- ասել է մասնագետը:

Կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է հետեւել տնային կենդանիների հիգիենային, ժամանակին կատարել կանխարգելիչ պատվաստումները եւ, իհարկե, նրանց չհամբուրել: Իսկ եթե տանը կա վարակված մարդ, ավելի լավ է նա ձեռնասունի հետ չշփվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում