Դպրոցական աղջնակը չորս անգամ հասցրել է հղիություն ընդհատել

19 հուլիսի, 2014  21:31

Բրիտանացի դպրոցական մի աղջնակ մինչեւ 16-րդ տարեդարձի լրանալը չորս անգամ հասցրել է հղիություն ընդհատել, հաղորդում է Daily Mail-ը:

Թագավորության վիճակագրական ծառայության տվյալներով, 16 տարեկանը չլրացած 200 բրիտանուհիներ վերջին երեք  տարիներին կրկնակի աբորտի դիմելու «փորձ» են ձեռք բերել:  Իսկ ահա եռակի աբորտ իրականացրած անչափահասների թիվը 5 է կազմում:

Միայն 2011թ.-ին 16 տարեկանի շեմը չհատած 84 դեռահասներ նվազագույնը երկրորդ անգամ հղիությունը դադարեցնելու ցանկություն են հայտնել: 2012թ.-ին ցուցանիշը 89 է կազմել, 2013-ին՝ 68:

Այդուհանդերձ, ապշեցուցիչ վիճակագրական տվյալներին ֆոնին բրիտանացիների մտահոգություն է պատճառում այն հանգամանքը, որ դեռահաս աղջիկները հակաբեղմնավորիչների փոխարեն նախընտրում են հղիության դադարեցման տարբերակը ընտրել: Կամ էլ՝ չպաշտպանված սեռական հարաբերությունների մեջ մտնելիս հետեւանքների մասին չեն մտածում:

Սակայն դա դեռ չի նշանակում, որ չափահաս տարիքի կանանց մոտ ամեն ինչ նորմալ է: Միայն 2013թ.-ին 185331 բրիտանուհիներ աբորտի օգնությանն եn դիմել, որոնցից 50-ը՝ նվազագույնը իններորդ անգամ:

Իսկ ահա ընթացիկ տարվա առաջին ամիսներին 13 տարեկան աշակերտուհու հղիության մասին էր տեղեկություն հաղորդվել: Դատարանի որոշմամբ, անչափահասին հղիության ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունք էր վերապահվել:

Փորձագետների համոզմամբ, ամենամեծ խնդիրն այն է, որ դեռահասները երեխային պահելու կամ հղիությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունեն:

Վերջին դեպքում 13-ամյա աղջնակը միայն տատիկի շնորհիվ է հասկացել, որ պատրաստվում է մայր դառնալ: Մինչ այդ կարծում էր, թե գիրացել է մի փոքր: Սակայն բժշկական հետազոտությունները հաստատել են տատիկի վարկածը, ինչին ի պատասխան հղիության 21-րդ շաբաթը հատած աղջիկն անմիջապես հայտարարել է, թե պատրաստ չէ ընտանիք կազմել եւ հղիությունը դադարեցնելու ցանկություն ունի:

Իսկ դատարանը «համարձակ» քայլն արգելելու իրավասություն չի գտել իր մեջ…

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում