Կորոնավիրուսի մասին նորությունների քաոսային դիտումը ինքնամեկուսացման ժամանակ տագնապալի նշաններից մեկն է: Այս մասին պնդում են հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները:
ТАСС-ի հաղորդմամբ՝ հոգեբանները պնդում են, որ տագնապալի վիճակը կարող է եկարատեւ լինել: Եվ այդ ամենը կարող է առաջացնել ոչ միայն հոգեբանական անհարմարություն, այլ նաեւ ֆիզիկական ախտանիշներ՝ ուժեղ սրտխփոց, դժվարացած շնչառություն, կրծքավանդակում ծանրություն, դող, մկանային լարվածություն եւ այլն:
Այդ ախտանիշները վերացնելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս սահմանափակվել 3-5 կայք դիտելով եւ չկարդալ կասկածելի աղբյուրների հոդվածները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում