Ինչպե՞ս տնային կենդանիներին պաշտպանել կորոնավիրուսից

3 հունիսի, 2020  14:55

Կորոնավիրուսի տնային կենդանիներին պաշտպանելու համար անհրաժեշտ է հետեւել նույն կանոններին, ինչպես մարդկանց դեպքում: Մասնավորապես, պետք է մաքրել բնակարանն ու չդիպչել կենդանիներին: Նման կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սեմենովը:

Պետք է նաեւ լավ կերակրել կենդանիներին եւ զբոսանքի տանել:

Գիտնականը նաեւ նշել է, որ կորոնավիրուսները լայնորեն տարածված են բնության մեջ, եւ դրանով կարող են հիվանդանալ ինչպես կատուները, այնպես էլ շները:

Արդեն հայտնի է, որ կենդանիները կարող են միմյան վարակել կորոնավիրուսով, սակայն կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը դեռ չի ուսումնասիրվել:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում