ԱՀԿ. շատ երկրներ կվերանայեն կորոնավիրուսից մահացության հաշվարկը

11 հունիսի, 2020  14:14

Աշխարհի շատ երկրներ մոտ ժամանակներս կվերանայեն կորոնավիրուսից մահացության հաշվարկը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, վերանայման արդյունքում մահացածների թվի մասին տվյալներում փոփոխություններ կլինեն:

Ավելի վաղ ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը «բարդ է հասկանալու համար»:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները պետք է վերանայեն մահացության հաշվարկը, հաղորդում է  rbc.ru-ը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում