Գիտնականները գնահատել են քնի որակի եւ տեւողության վրա կարանտինի ազդեցությունը

15 հունիսի, 2020  14:10

Կարանտինն ազդել է մարդկանց քնի որակի եւ տեւողության վրա:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բազելի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 435 մարդկանց շրջանում 2020 թվականի մարտի 23-ից ապրիլի 26-ը: Պարզվել է, որ հարցվածների 75 տոկոսի մոտ քնի տեւողությունն ավելացել է միջինում 15 րոպեով:

Կոգնիտիվ նեյրոկենսաբան Քրիսթին Բլումի խոսքով՝ քնի որակի վատացումը կարող է կապված լինել պանդեմիայի ֆոնին տագնապի մակարդակի աճի հետ:

Հիշեցնենք, որ նմանատիպ հետազոտություն են անցկացում նաեւ հայ մասնագետները: Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:     

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում