Հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցներն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ

26 հունիսի, 2020  23:28

Հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցներն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցները վաղ փուլում կարող են լավացնել պացիենտների վիճակն ու կրճատել ծանր դեպքերի թիվը: Այս մասին պարզել են Բրազիլիայի Օսվալդո Կրուզի անվան գիտահետազոտության կենտրոնի մասնագետները:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ դակլատասվիրն ու սոֆոսբուվիրը կանխում են կորոնավիրուսի բազմացումը 3 տեսակի բջիջներում, այդ թվում թոքերի բջիջներում:

Հետազոտության ընթացքում դակլատասվիրը բարձր արդյունավետություն է ցուցաբերել, քան սոֆոսբուվիրը: Սակայն երկու դեղամիջոցներն ավելի արդյունավետ են, քան ռիբավիրինն ու հակառետրովիրուսային ատազանավիրը:

  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում