Հիստերէկտոմիայի իրականացման նպատակով կիրառվող գործիքը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել

25 հուլիսի, 2014  17:01

Միացյալ Նահանգներում գործող Կոլումբիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները վերահաստատել են, որ հիստերէկտոմիայի նպատակով կիրառվող՝ ամենալայն տարածքում գտած գործիքներից մեկը՝ լապորոսկոպիկ հեռացնող սարքը կարող է կնոջ օրգանիզմում քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Մինչ այդ ամերիկյան բժիշկների ասոցիացայի պաշտոնական ամսագիրն էր նման եզրահանգմամբ հանդես եկել, հաղորդում է FoxNews-ը:

ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը արդեն իսկ արգանդի միոմայի հեռացմանը միտված վիրահատությունների ընթացքում գործիքի կիրառությունից հրաժարվելու կոչ է հղել վիրաբույժներին: Պատճառաբանության մեջ նշվում է, որ այն կարող է քաղցկեղածին հյուսվածքներ թողնել հիվանդի մարմնի մեջ եւ վերջինիս կյանքի համար լուրջ սպառնալիք հանդիսանալ:

Մասնավորապես, հիստերէկտոմիայի ենթարկված 368 կանանցից մեկի մոտ արգանդի գաղտնի քաղցկեղ է հայտնաբերվել, որն, ամենայն հավանականությամբ, լապորոսկոպիկ հեռացնող սարքի միջոցով է օրգանիզմ ներթափանցել:

Այդուհանդերձ, բազմաթիվ գինեկոլոգներ վիճարկում են սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության դիրքորոշումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում