Կաֆեինը կարող է տաք բռնկումներ հրահրել

26 հուլիսի, 2014  13:17

Հետազոտությամբ պարզվել է, որ կաֆեինը դաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ իրավիճակին բնորոշ ախտանշաններ՝ տաք բռնումներ եւ գիշերային քրտնարտադրություն հրահրելու հատկություն ունի, հաղորդում է NewsMax Health-ը:

«Թեեւ հետազոտության արդյունքները նախնական են, այդուհանդերձ, դաշտանադադարի փուլում գտնվող կանանց խորհուրդ է տրվում սահմանափակել կաֆեինի օգտագործման ծավալները», - նշել է Միացյալ Նահանգներում գտնվող Ռոչեստեր քաղաքի հանրահայտ բուժհաստատություններից մեկի՝ Մայո կլինիկայի կանացի առողջության կենտրոնի տնօրեն դոկտոր Ստեֆանի Ֆոբիոնը:

Այդուհանդերձ, ինչպես հետազոտության արդյունքներն են բացահայտել, կաֆեինը կարող է, բարձր տրամադրության պահպանման, հիշողության կորստի դեմ պայքարի եւ կենտրոնացվածության տեսանկյունից օգտակար լինել նախադաշտանադադարային փուլում գտնվող կանանց համար:

2005-2001թթ. իրականացված հետազոտությանը դաշտանադադարային փուլում գտնվող 1800 կանայք են մասնակցնել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկացիների 85 տոկոսը օրական այս կամ այն չափով կաֆեին է օգտագործում, հետազոտության հեղինակները լիահույս են, որ ձեռք բերված արդյունքները կարող են դաշտանադադարին հատուկ ախտանշանների մեղմացման հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում