Վարակի պատճառով առնանդամը կորցրած բրիտանացու ձեռքին նորն են աճեցրել

4 օգոստոսի, 2020  22:06

Վարակի պատճառով առնանդամը կորցրած բրիտանացու ձեռքին նորն են աճեցրել, հայտնում է Fox News-ը։

45-ամյա Մալքոլմ Մաքդոնալդի վիրաբույժներին հաջողվել է փրկել նրա առնանդամի երկու դյույմը, եւ շուտով այն կփոխպատվաստեն իր օրինական տեղում, գրում են ԶԼՄ-ները:

Պացիենտը տարել է պերինեիմունային վարակ, որը վերածվել է սեպսիսի, եւ շուտով նրա վերջույթները՝ ոտքերի ու ձեռքերի մատները եւ առնանդամը, սկսել են սեւանալ, գրում է The Sun-ը:

Մաքդոնալդն արդեն ամբողջովին կոտրված էր, երբ 2014-ին նրա առնանդամն ընկավ, բայց նրա ամորձիները դեռեւս առողջ էին:

Բարեբախտաբար, վիրաբույժներին հաջողվեց փրկել իրենց պացիենտին, եւ այժմ նա հումորով սպասում է առնանդամի փոխպատվաստման վիրահատությանը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում