Մոտ 100 մարդ է վարակվել կորոնավիրուսով եկեղեցական ժամերգությունն այցելած տղամարդու պատճառով

7 օգոստոսի, 2020  09:50

91 մարդ կորոնավիրուսով է վարակվել եկեղեցում ժամերգությունն այցելած տղամարդու պատճառով, հայտնում է CNN-ը: Այս դեպքը գրանցվել է ԱՄՆ Օհայո նահանգում: Նրա մասին պատմել է նահանգապետ Մայք Դեվայնը:

«Այն տարածվում է հրդեհի նման: Դա շատ, շատ վախենալու է»,- իր զգացողություններով կիսվել է Դեվայնը:

Վարակի նախնական կրողը 56-ամյա մի տղամարդ էր, ով վարակել էր 53 մարդեւ, իսկ եւս 18 ծխական յուրաքանչյուրն առնվազն մեկ մարդու են վարակել:

Այս կապակցությամբ նահանգապետը հորդորել է բնակիչներին դիմակներ կրել ժամերգությունների ժամանակ:

Նա հայտարարել է, որ համապատասխան նամակներ կուղարկի եկեղեցիներ, մզկիթներ եւ սինագոգներ:Ավելի վաղ Դեվայնը հրահանգել էր պարտադիր դիմակներ կրել 10 տարեկանից բարձր մարդկանց: Չորեքշաբթի օրը նա կարգադրել էր նաեւ դիմակներ կրել դպրոցներում, բացառությամբ որոշ դեպքերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում