Մանուկ ընթերցողները վաղվա առաջնորդնե՞րն են

28 հուլիսի, 2014  21:26

Վերջերս Մեծ Բրիտանիայում իրականացված հետազոտության արդյունքները ենթադրում են, որ ճարտար ընթերցանությամբ աչքի ընկնող երեխաներին պայծառ ապագա է սպասվում: Ըստ այդմ, ընթերցանության միջինից բարձր վարպետություն ունեցող երեխաներին տարիքի հետ առավել բարձր մտավոր կարողություններ են սպասվում, հաղորդում է NewsMax Health-ը:

Հետազոտության ընթացքում 1890 երկվորյակ երեխաների ժամանակ առ ժամանակ՝ 7, 9, 10, 12 եւ 16 տարեկանում, ընթերցանության վարպետության եւ մտավոր կարողությունների ստուգմանը միտված թեստեր են առաջարկվել: Քանի որ երկվորյակները միեւնույն գեներն ու դաստիարակությունն են կրում, ապա նրանց միջեւ առկա տարբերությունները, ընթերցանության խթանման տեսանկյունից, կարող են միայն ուսուցիչների որակի կամ ընկերական միջավայրի արդյունքը լինել:

Վաղ տարիքում ճարտար ընթերցանությամբ աչքի ընկնող երեխաները հետագայում առավել հարուստ բառապաշար եւ պատճառաբանելու առավել բարձր կարողություններ են դրեւորել:

Այնպես որ, հետազոտության հեղինակների խոսքով, ընթերցանության վարպետություն ձեռք բերելու նպատակով ժամանակին ստացված աջակցությունը հետագայում կարող է առավել բարձր մտավոր կարողությունների հանգեցնել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում