Քանի՞ անգամ կարելի է օգտագործել կորոնավիրուսից պաշտպանության համար N95 դիմակները

29 օգոստոսի, 2020  12:52

N95 դիմակները կարելի է օգտագործել մինչեւ 3 անգամ: Այս մասին ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հայտարարության մեջ: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները փորձարկել են դրանք: Պարզվել է, որ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված դիմակները կարելի է օգտագործել մինչեւ 3 անգամ, եթե պատշաճ ախտահանում անցկացվի եւ պահպանվեն բոլոր ցուցումները:

Գիտնականները նշել են ռեսպիրատորների ախտահանման 4 միջոցներ՝  

ջրածնի պերօքսիդի գոլորշիացում, մինչեւ 70 աստիճանի տակ չոր տաքացում, 70 տոկոսանոց էթանոլի փոշիացում եւ   ուլրտամանուշակագույն ճառագայթմամբ մշակում: 

Բոլոր 4 միջոցները, գիտնականների խոսքով, արդյունավետորեն վերացնում են կորոնավիրուսի կենսունակ մասնիկները: Սակայն ամենաարդյունավետ միջոցը նշվել է ջրածնի պերօքսիդով մշակումը, քանի որ դրա համար պահանջվում է առնվազն 10 րոպե: Ուլրտամանուշակագույն ճառագայթմամբ մշակման համար պահանջվում է 60 րոպե:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում