Ի՞նչ կարող են ատամները եւ լնդերը պատմել առողջական վիճակի մասին

5 սեպտեմբերի, 2020  18:26

Ատամների եւ լնդերի հետ կապված որոշ խնդիրներ կարող են կապված լինել այլ հիվանդությունների հետ, եւ դրանք կարող են լինել եւ՛ պատճառ, եւ՛ հետեւանք: Հետեւաբար բերանի խոռոչի վիճակի հիման վրա շատ բան կարելի է ասել օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին:

Առողջական որոշ խնդիրներ կարող են պայմանավորված լինել ատամնային եւ լնդային հիվանդություններով: Դրանց թվում են.

Էնդոկարդիտ: Դա սրտի ներքին ծածկույթի վարակիչ բորբոքում է: Վարակը (սովորաբար` ստրեպտոկոկներ) արյան մեջ է մտնում ատամների մոտ գտնվող թարախային օջախներից, իսկ երբեմն էլ այն մտնում է սիրտ: Սրտանոթային հիվանդություններ: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երբեմն թրոմբների առաջացումը արյան հյուսվածքներում կապված է մանրէների հետ, որոնք կուտակվում են ատամների վրա: Նույնիսկ կարծիք կա, որ բերանի խոռոչի հիգիենան կարող է նվազեցնել ինսուլտների եւ սրտի կաթվածների հավանականությունը: Թոքաբորբ: Ենթադրվում է, որ որոշ բակտերիաներ կարող են բերանից անցնել թոքեր եւ ծանր թոքաբորբի եւ նույնիսկ սուր շնչառական դիստրես համախտանիշի հանգեցնել: Քաղցկեղ: Ներկայումս չկա ապացույց, որ լնդերի հիվանդությունը կարող է քաղցկեղ առաջացնել: Բայց մի շարք հետազոտություններ կերակրափողի եւ ստամոքսի քաղցկեղը կապել են գինգիվիտի եւ պարոդոնտիտի հետ:

Medportal.ru-ի փոխանցմամբ` կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք ազդում են բերանի խոռոչի առողջության վրա.

Շաքարային դիաբետը նվազեցնում է մարմնի դիմադրությունը վարակների նկատմամբ եւ հաճախ լնդերի վնասվածքների եւ բորբոքման է հանգեցնում: ՄԻԱՎ վարակ: Եթե ​​ՄԻԱՎ-ով հիվանդը չի բուժվում, նրա մոտ կարող են ցավոտ վնասվածքներ առաջանալ բերանի լորձաթաղանթում: Օստեոպորոզը կարող է թուլացնել ծնոտի ոսկրաթաղանթը, ինչը կարող է ատամների կորստի հանգեցնել: Ալցհեյմերի հիվանդություն: յս հիվանդությամբ տառապող շատ մարդիկ կորցնում են անձնական հիգիենայի հմտությունները, ինչը մեծացնում է ատամների հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում