Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանները կարող են արտահայտվել 20 տարեկանում. հետազոտություն

18 սեպտեմբերի, 2020  18:59

Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանները կարող են արտահայտվել 20 տարեկանում: Այս մասին հայտնում են Գերմանիայի Ռուրսկի համալսարանի  գիտանականները:

 Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում, մասնակցել է 20 տարեկան 80 կամավոր: Բոլոր նրանք ունեցել են ApoE գենի տարբեր տարբերակներ՝ կապված Ալցհեյմերի հիվանդության ցածր կամ բարձր ռիսկի հետ: 33 մասնակից ունեցել է ապագայում թուլամտության զարգացման միջին, 34-ը՝ բարձր եւ 15-ը՝ ցածր ռիսկ:

Կամավորները հիշողության թեստ են անցել, սակայն նրանց մոտ ուղեղի ակտիվության առումով տարբերություններ են նկատվել:

Դեռ պարզ չէ, թե արդյոք այդ էֆեկտները նշանակություն ունեն տարեցների մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման համար: Այժմ համարվում է, որ այդ հիվանդության զարգացմանը նպաստում է անբարենպաստ կենսակերպը, արտաքին գործոններն ու գենետիկ ռիսկը:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում